«Պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը». Արմեն Սարգսյանի հարցազրույցը RT հեռուստաընկերությանը

ՇՇողիկ Գալստյան

Հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում «Ռաշա թդեյ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է նախագահ Արմեն Սարգսյանը և հավելում՝ այս փաստը արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները: Արդյոք հայկական կողմը խախտում է հրադադարը, լրագրողի հարցին Սարգսյանը՝ պատասխանում է՝ Եթե մի կողմը խախտում է, մյուս կողմը պատասխանում է:

Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - «Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան և դրանք պետք է գործի դրվեն: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որին առաջարկվել է մաս լինել այս հումանիտար գործողության, ի վիճակի չի լինի աշխատել այստեղ: Ուստի բացարձակ անհրաժեշտություն է հրադադարի խախտումները մշտադիտարկելը, որ այն աշխատի»:

Նախագահը հերքում է հակառակորդի տարածած լուրերը, թե հոկտեմբերի տասից հետո հայկական կողմը հրետակոծել է Գյանջան: Ի՞նչն է այսօրվա պայմաններում ավելի կարևոր հայկական կողմի համար՝ մարդկային կյա՞նքը, Ղարաբաղի կարգավիճա՞կը, թե՞ սահմանները: Հարցին ի պատասխան Սարգսյանն անձնական տեսակետն է հնչեցնում՝ մարդկային կյանքը բացարձակ արժեք է:

Իսկ ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ կյանքը: Դա արվում է հատուկ կառույցների կամ երաշխիքների միջոցով, որն այս դեպքում կարող է լինել կարգավիճակը կամ պետությունը կամ սահմանին կանգնած զինվորը: Այս ամենը փոխկապակցված է: Ի վերջո, ամենակարևորը մարդկային կյանքն է:


Ո՞րն է Հայաստանի կառավարության վերջնական նպատակը, Սարգսյանի պատասխանը հստակ է՝ դադարեցնել պատերազմը, վերադառնալ բանակցային սեղան: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այլ լուծում չի տեսնում, քան այն, որ հայերն ազատորեն բնակվեն իրենց հայրենիքում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին. արդյոք այդ երկիրը Բավարար քայլեր կատարել է որպես դաշնակից, Արմեն Սարգսյանը հիշեցնում է ՌԴ նախագահի վերջին հավաստիացումները՝ հավատարիմ կմնան թե ռազմական, թե քաղաքական պայմանագրերի դրույթներին:

Ես դա ողջունում եմ, որովհետև սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր է: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Եվ այս հարաբերությունները հավասարակշռված են: Կարծում եմ, որ դրանք այնքան շատ են հավասարակշռված, որ երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի:

Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններն ավելի՞ են սերտացել այս վերջին բռնկումից հետո. հարցին հանրապետության նախագահը ընդգծում է՝ մեր մտերմությունը չի կարող մեկնաբանվել այսօրվա քաղաքականությունից ելնելով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում