COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ջախջախվել է երեք բրիգադ՝ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով. Հովհաննիսյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հակառակորդին հասցվել է հրետանային հուժկու հարված:

Հովհաննիսյանի խոսքով՝ կարելի է ասել՝ գլխովին ջախջախվել է երեք բրիգադ՝ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով: Մոտ 60 դիակ թողել են դաշտում, իսկ մնացածը, ՊՆ ներկայացուցչի խոսքով, անհասկանալի է՝ ինչ վիճակում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ 

«Ստեփանակերտը, ցավոք, այս պահին հրթիռակոծվում է, մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարվածներ են հասցվում խաղաղ բնակիչներին: Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ միջազգային որևէ կառույց, պետություն, որն Ադրբեջանի դաշնակիցը չէ, չի կասկածում, որ ահաբեկչական կազմակերպություններն օգնում են Ադրբեջանին՝ Թուրքիայի ձեռամբ:

Հովհաննիսյանն ասաց, որ մեր զինված ուժերը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան, ինչը ոգևորիչ է: ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ ծանր պատերազմ է, կարող են լինել մեծ հաջողություններ, կարող են լինել դժվարություններ, նահանջներ, թևանցումներ, շրջանցումներ, բայց շեշտեց՝ հաղթանակը մերն է լինելու:

«Երբ խոսք է լինում տասնյակ հազարավոր զորքի, Ադրբեջանի ամբողջ զինված ուժերի մասին, այդ թվում՝ ծովուժից ու սահմանապահներից մինչև հատուկ ծառայություններ, որը դու ջախջախում ու հետ ես շպրտում, մեկ-երկու դիրք, մեկ-երկու կմ աջ-ձախ, հետ-առաջը ոչինչ չի որոշում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև ասաց, որ Իրանի սահմանը վտանգի տակ է: 

«Ինչպես ավանդաբար պրակտիկայում եղել է, երբ ջախջախում ես, փախչում են Պարսկաստանի տարածք կամ փորձում են Պարսկաստանի տարածքն օգտագործել, և մենք շատ ուրախ ենք, որ Պարսկաստանը լավ գիտակցում է և կատարում է համապատասխան քայլեր՝ և ոչ միայն քաղաքական»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց՝ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ է. ակտիվ մարտական գործողություններ չկան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում