Ռազմական գործողություններով պայմանավորված՝ ծախսերը կավելանան 40 մլրդ դրամով. ԱԺ-ն քննարկեց բյուջեի փոփոխությունների նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկվող նախագծով գնահատվում է, որ 2020-ին անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6 տրիլիոն 170 մլրդ 2 մլն դրամ։

«Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանն այդ տեսակետից բացառություն չէ, քանի որ ենթադրվում է, որ տնտեսական վերելքի ժամանակ փոխվում են հարկ վճարողների վարքագիծը և հարկային վարչարարության տրամաբանությունը, ինչը հնարավորություն է տալիս ունենալ  հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում, իսկ անկման ժամանակ առաջանում են ռիսկեր՝ հարկեր ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի հետ կապված։ Այս տրամաբանությամբ գնահատվել է, որ մենք կարող ենք ունենալ շուրջ 0,3 տոկոսային կետ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության անկում՝ դատելով նախորդ ժամանակահատվածի վիճակագրությունից, միջազգային փորձից»։ Նախարարի խոսքով՝ 2020-ին բյուջեի պակասուրդը կկազմի համախառն ներքին արդյունքի շուրջ 7,4 տոկոսը կամ շուրջ 459 մլրդ դրամ:

Նախագծով նաև առաջարկվում է հնարավորություն ընձեռել Կառավարությանը, որպեսզի փոփոխություններ կատարի ծախսերի և դեֆիցիտի ֆինանսավորման հավելվածներում։

«Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով»,- ասաց նախարարը։

Խորհրդարանում նախագիծը քվեարկության կդրվի վաղը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում