Աննախադեպ զանգվածային ցույց Լոս Անջելեսում

ԼԼիլիթ Սեդրակյան

Ամերիկահայերի բողոքի ակցիայի հասցեն CNN-ի լոսանջելեսյան գրասենյակն էր․ հավաքվեցին այստեղ, փակեցին ամերիկյան մեգապոլիսի կենտրոնական պողոտաներից մեկը՝ ամերիկյան մեդիայից պահանջելով Արցախում և Հայաստանում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի համարժեք լուսաբանում:

Ցերեկը հանպատրաստից կազմակերպված ցույցը մի քանի ժամում ծավալվեց, դարձավ բազմամարդ բողոքի ակցիա։ Ներկաները զանգում-հրավիրում էին ծանոթ-բարեկամ-ընկերներին։ Ժամեր անց ամբողջ Սանսեթը գրավված էր:

Հայ ցուցարարները զգուշացրել էին՝ ամեն ժամագլխի կփակեն մեկական խաչմերուկ, եթե ամերիկյան լրատվամիջոցները չգան։ Մի քանի լրատվամիջոց եկավ։ Նույնիսկ ուղիղ եթերում ուղղաթիռի կադրեր էին՝ «Հայկական ցույց Հոլիվուդում» խորագրով:

Զարմանալիորեն, ոստիկանները չէին խանգարում հայ ցուցարարներին՝ հերթով փակել Սանսեթ պողոտայի խաչմերուկները:

Ադրբեջանցիների արձագանքը չուշացավ․ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը լրատվամիջոցներից մեկին Թվիթերում մեղադրեց կողմնակալ լուսաբանման համար:

Հայ երիտասարդները բեմից նաև հավաքվածներին հորդորում էին չմոռանալ գումար ուղարկել Հայրենիք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Նաև հորդորեցին ուղարկել նվազագույնը 1000 դոլար, լուսանկարել կտրոնն ու տեղադրել սոցցանցերում:

Հայ ցուցարարները վճռական են տրամադրված․ տուն չեն գնալու, մինչև պահանջները չբավարարվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում