Ադրբեջանցիները պետք է հասկանան՝ վարձկանները երբևէ որևէ երկրի օգուտ չեն տվել․ ԱՀ նախագահ

ՆՆարե Ոսկանյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, որում կոչ է արված օտարերկրյա վարձկաններին և զինյալներին դուրս բերել տարածաշրջանից:

Հարությունյանը շեշտեց՝ վարձկանները երբևէ որևէ երկրի օգուտ չեն տվել․ դա պետք է հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը։

«Դրա ճիշտ պատասխանը տվել է 1990-ական թվականներին Շամիլ Բասաևը՝ չեչենական դաշտային հրամանատարը, որ սա մեր պատերազմը չէ։ Իրականում Շամիլ Բասաևը շատ ծանր կորուստներ է կրել հենց արցախյան հատվածում և ոչ միայն։ Շատ ծանր կորուստներ են կրել այն ժամանակ տարբեր այլ երկրներից, հիմնականում՝ Պակիստանից եկած մոջահեդները»,- ասաց ԱՀ նախագահը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում