Այս պահին ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը. Նաղդալյան

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ընդգծեց՝ մենք այս պահին ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը:

«Եվ մենք վստահորեն գիտենք, թե որ կողմին է ուղղված այդ կոչը, քանի որ մեր փաստերով, մեր տեղեկություններով, որոնք փաստարկված են և որոնք նույնպես փոխանցվել են մեր գործընկերներին, գիտենք՝ որ կողմն է սկսել ագրեսիան Արցախի դեմ»,- ասաց Նաղդալյանը՝ նշելով, որ հայկական կողմի գործողությունները կրում են շարունակական բնույթ:

«Նախարարը իր կողմից իր բոլոր գործընկերներին տեղեկացրել է և ամենակարևորը, մշտական կապ է պահպանվում միջնորդության միջազգային մանդատ ունեցող կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, կարելի է ասել՝ ամենաբարձր մակարդակով»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Աննա Նաղդալյանն ասել էր՝ այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում