Սա ձեր պատերազմը չէ. ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում՝ իր ելույթի ժամանակ, դիմելով Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններին, ասաց՝ «սա ձեր պատերազմը չէ»:

«Պարզապես բացեք և նայեք այն զոհերի անուն-ազգանուննները, որոնք արդեն իսկ կան. հիմնականում դո՛ւք եք, հիմնականում ձե՛ր ազգության ներկայացուցիչներն են:

Հարց տվեք՝ ինչու է ալիևյան ֆաշիստական ռեժիմն առաջնագիծ նետում հենց ձեզ՝ բնիկներին, որոնց հետ մենք հարյուրամյակներ կողք կողքի ապրել ենք: Թույլ մի՛ տվեք ոչ մի դեպքում, որ ադրբեջանական ու թուրքական  ֆաշիզմն օգտագործի ձեր և ձեր երեխաների կյանքերն իրենց մարդակերական քաղաքականությունն առաջ տանելու համար:

Փախցրե՛ք ձեր երեխաներին, պահեք, դուրս հանեք Ադրբեջանից, սաբոտաժ արեք ալիևյան հանցավոր  վարչակազմի բոլոր հրահանգները»,- ասաց Աբովյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում