F16-ն արդեն վառ ապացույցն է, որ օգտագործվում է թուրքական զինտեխնիկա․ ԱՀ նախագահ

ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանական կողմն օգտագործում է նաև թուրքական զինտեխնիկա՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողի հարցին ի պատասխան: Ըստ նրա՝ F16 տեխնիկայի օգտագործումն ասվածի վառ ապացույցն է։

«Ոչ միայն այսօր են օգտագործել, արդեն ամսից ավելի է՝ ամեն օր  իրականացնում են հետախուզական թռիչքներ։ F16-ները աշխատել են, «Բայրագթար» կոչվող անօդաչու թռչող սարքեր, որոնք թուրքական ռազմական ուժի  գլուխգործոցն է կամ պարծանքն է՝ հիմանակնում օգտագործել են դրանք»,- ասաց ԱՀ նախագահը՝ նշելով, որ ունեն փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել  Բաքու։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում