Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Մարտակերտի կայազորի՝ շրջափակման մեջ լինելու մասին լուրը բացարձակ ապատեղեկատվություն է. Սուրեն Սարումյան

ՆՆարե Ոսկանյան

ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը «Լուրեր»-ի հետ զրույցում, անդրադառնալով րոպեներ առաջ տարածվող տեղեկությանը, թե հակառակորդը Մարտակերտի կայազորը շրջափակման մեջ է վերցրել, հայտնեց, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է:

«Մեր հայրենակիցներին կհորդորեմ հավատ չընծայել ադրբեջանական հրապարակումներին, որովհետև նրանց հրապարակումները տեղավորվում են զուտ տեղեկատվական պայքարի շրջանակում: Խնդրում եմ հետևել մեր պաշտոնական հաղորդագրություններին, իրավիճակի վերաբերյալ պարբերաբար կտեղեկանաք»,- ասաց Սարումյանը:

Նա նաև նշեց, որ մարտերն ընթանում են, և ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրը, ինչը ենթադրում է իրավիճակի փոփոխություններ: Անդրադառնալով հակառակորդի կորուստներին, ասաց. 

«Մենք արդեն տարածել ենք տեղեկատվություն 4 ուղղաթիռի և 10 հետևակի՝ մարտական մեքենայի ու տանկերի մասին, ինչպես նաև ունեն տասնյակից ավելի  հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի կորուստներ: Կարծում եմ, որ այդ թիվը ներկայումս ավելացել է»,- ասաց Սարումյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում