ԱՀ-ն, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն, իրականացնում է իր ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը. Ներսիսյան

ՆՆարե Ոսկանյան

ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ մինչև այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը, ԱՀ արտաքին գործերի նախարարությունը, ուշադիր հետևելով իրավիճակին և զարգացումներին, պարբերաբար հանդես էր գալիս մեկնաբանություններով՝ դատապարտելով ադրբեջանական կողմի ռազմատենչ քարոզչությունը բացահայտ սպառնալիքների կիրառման վերաբերյալ:

«Մենք վաղ առավոտից հետևում ենք իրավիճակին և հանդես են եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից սահձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ընդգծվում է, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը, այն է` ռազմական գործողությունների ձեռնարկումը Արցախի Հանրապետության Զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով, ուղեկցվել է նաև քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ինչի հետևանքով մենք ունենք, ցավոք, վիրավորներ և զոհեր քաղաքացիական անձանց շրջանում: Այս գործողություններն արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ որակվել և գնահատվել են որպես Արցախի Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի ակտ»,- ասաց Ներսիսյանը: 

Նա ընդգծեց, որ Արցածի Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն, իրականացնում է իր ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ագրսեիան հետ մղելու և տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար: 

«Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները նույնպես իրազեկված են ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին»,- հավելեց Ներսիսյանը:

Նա նաև նշեց, որ Արցախի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ հակամարտությունն ուժի միջոցով լուծելու ադրբեջանական փորձերի նկատմամբ ամենաարդյուանվետ պատասխանը միջազգային հանրության կողմից Արցախի հանրապետության ճանաչումն է»,- ընդգծեց Ներսիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում