Ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթելու ենք. ԱՀ նախագահ

ՆՆարե Ոսկանյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախագահ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրել: 

Արցախի Հանրապետության նախագահը խնդրել է սահմանափակել տեղաշարժը, տեղաշարժվել միայն անհրաժեշտության դեպքում, որովհետև, նրա խոսքով, արդեն ճանապարհներն էլ են վերցրել նշանառության տակ:

Հարությունյանը կոչ է արել առաջնորդվել միայն իշխանության տված ցուցումներով, հրապարակել միայն իշխանության տված  նյութերը:

«Խուճապը պարտություն է, փառք Աստծո, բանակում չկա խուճապ: Փառք Աստծո, հասարակության առողջ խմբերի մեջ չկա խուճապ: Կենաց-մահու պատերազմ է, կենաց-մահու պատերազմ ենք տալու բոլորս՝ 17 տարեկանից սկսած, մինչև վերջ ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթելու ենք:

Մենք Աստծո առաջ արդար ենք: Մենք պատերազմ չենք հրահրել, երեխա չենք սպանել, խաղաղ բնակչին չենք վիրավորել, խաղաղ բնակավայրերի վրա չենք կրակել»,- ընդգծել է Հարությունյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում