Սա կենաց-մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու․ Արայիկ Հարությունյան

ՌՌոզա Խաչատրյան

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն:

 
Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:

 

Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ:
 
Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Սա կենաց-մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»,- ասված է ԱՀ նախագահի գրառման մեջ։

Կից Արայիկ Հարությունյանը հրապարակել է նաև տեսանյութ:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում