Ծառուկյանին կալանավորելու դեպքում էլ հանրահավաքը կայանալու է. Իվետա Տոնոյան

ՆՆարե Ոսկանյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց, որ ուզում է հավատալ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իր հիմնական գործառույթը կիրականացնի բացառապես արդարադատության սկզբունքներով և արդար վճիռ կկայացնի:

«Նախորդող գործընթացներում տեղի ունեցող խախտումներն ինձ բավարար չափով  լավատեսություն չեն տալիս հավատալու, որ կլինի արդար դատավճիռ, քանի որ նախորդող ամբողջ գործընթացում մենք արձանագրել ենք, որ միտումնավոր գործընթացը ձգձգվել է այնքան  ժամանակ, որ կոնկրետ քննության առնվի հենց ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես նաև կոնկրետ դատավորը քննության առնի պարոն Ծառուկյանի դատական նիստի քննարկումը: Դա մեզ հիմքեր է տալիս ենթադրելու, որ այս ամբողջ գործընթացը կոնկրետ ուղղորդված է իշխանությունների կողմից»,- ասաց պատգամավորը: 

Անդրադառնալով նախորդ նիստին՝ Տոնոյանը նշեց, թե Ծառուկյանի փաստաբանական թիմի ներկայացուցիչները պատշաճ ծանուցված չեն եղել, «այդ պատճառով չեն ներկայացել դատական նիստին: «Երկրորդ անգամ, երբ հստակ նշվել է 25-ին անցկացվող դատական նիստի վերաբերյալ, որքան էլ որ զավեշտալի և տարօրինակ է, ծանուցումը Ազգային անվտանգության ծառայությունն է փոխանցել պարոն Ծառուկյանին և փաստաբանակա թիմին»,- ասաց Տոնոյանը: Նա նաև հավելեց, որ ամենավատ իրադարձությունների զարգացման դեպքում՝ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացնելու պարագայում, միևնույն է համապետական հանրահավաքը հոկտեմեբրի 8-ին կայանալու է»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում