Հռոմի պապի ընտրության պես է պետք անել երևի, երբ սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է. Թովմասյան

ԿԿարմեն Ղուկասյան

ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ՍԴ աշխատակարգային նիստից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: 

«Ոչինչ չունեմ ասելու: Կներեք, բայց ոչինչ չունեմ ասելու»,- ասաց Հրայր Թովմասյանը: 

Նրա խոսքով՝ երբ ասելիք կունենա, կասի այդ մասին:

«Երբ կունենամ բան ասելու և կունենամ հրապարակային ասելու, թույլ տվեք՝ ես որոշեմ՝ երբ ասել և ինչ ֆորմատով ասել»,- հավելեց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ Հռոմի պապի ընտրությունների պես է պետք երևի անել՝ երբ վերևից բաց, սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է:

«Ձեզ հաջողություն, լավ օր»,- խոսքը եզրափակեց Հրայր Թովմասյանը և հեռացավ:

Հիշեցնենք՝ ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում