Կստեղծվի սոցիալական ծառայությունների տրամադրման գրասենյակ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովն 88 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ԱԺ արտահերթ նիստին տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո պատգամավոր Արտակ Մանուկյանը առաջարկել է ձեռնպահ մնալ ստեղծվող միասնական կառույցը համալիր սոցիալական ծառայության տեսքով հիմնելուց: Նա առաջարկել է փաթեթից հանել նաև «Պետական կառավարման համակարգի  մարմինների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, քանի որ այդ դեպքում նախարարությանը ենթակա համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու անհրաժեշտություն չկա:

Ժամակոչյանը տեղեկացրեց, որ առաջարկը քննարկվել է, և կառավարությունը դիտարկել է այդ հնարավորությունը՝ ստեղծվող բարեփոխումն իրականացնել գրասենյակի կարգավիճակով, և որոշել է ընդունել այն: Գրասենյակի աջակցող ստորաբաժանումների գործառույթները կիրականացվեն նախարարության ռեսուրսներով, կարիք կլինի լրացուցիչ ժամանակի, ուստի անցումային դրույթներում երկարաձգվել է ժամկետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում