Չեմ կարծում՝ այդ ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել. Ռուբինյանը՝ ընդդիմության հանրահավաքի մասին

ՌՌոզա Խաչատրյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքին: 

«Չեմ կարծում, որ այդ ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել՝ երկու պատճառով: Նախ՝ չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ հանրության շրջանում մեծ դժգոհություն կա, երկրորդ՝  չեմ կարծում, որ նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լինի, այդ ուժերն են, որ պիտի որևէ մեկին մոբիլիզացնեն: Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, որ այդ ուժերը երբևիցե չեն կարողանալու Հայաստնում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում կամ այլ տեղերում»,- նշեց Ռուբինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում