29 տարվա մեր բոլոր լավ և վատ դասերը քաղել ենք. Արմեն Սարգսյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում շնորհավորել է Անկախության 29-ամյակի առթիվ և նշել, որ 30 տարի առաջ հայ ժողովուրդը երազանք ուներ՝ վերականգնել իր անկախ պետականությունը, և 29 տարի առաջ այդ երազանքը կատարվեց:

«29 տարվա մեջ ունեցանք և՛ մեծ հաղթանակներ, և՛ դժվարություններ, ինչ-որ տեղ պարտվեցինք. կարծում եմ՝ բոլոր լավ և վատ դասերը սովորել ենք: Ժամանակն է նորից երազենք, որ ապագա 30 տարում կառուցենք իրական, ամուր, հզոր մեր պետությունը: Շնորհավորում եմ բոլորին»,- ասաց նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում