Մերձավոր Արևելքը մեզ համար ունի անվտանգային նշանակություն. Հայրապետյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ արտգործնախարարի՝ Մերձավոր Արևելք կատարած այցով մեկնարկում է նոր ռազմավարության գործարկումը, և այդ ռազմավարության հիմքում ընկած է ՀՀ պետական ու անվտանգային շահը: Այդ մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: 

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի գործընկերների հետ համատեղ օրակարգերի մշակումը, փոխշահավետ գործընկերության խորացումը կարևոր նշանակություն ունեն նաև այդ տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման առումով:  

«Կարևորում եմ արտաքին գործերի նախարարի շեշտադրումները՝ արցախյան հիմնահարցում մեր դիրքորոշումների հստակեցման և ճիշտ ընկալումներ ապահովելու տեսանկյունից:  Մերձավոր Արևելքը մեզ համար ունի կարևոր, անվտանգային նշանակություն, և այդ տարածաշրջանում սկսված գործընթացները, մեր ակտիվությունը դրա վառ ապացույցն են»,- ասաց պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում