Կստեղծվի օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց, որ գործող օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե:

«ՀՀ Կառավարության որոշմամբ են հաստատվում ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը և օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը՝  համաձայն Չիկագոյի կոնվենցիայի ընթացակարգերի պարզեցում թիվ 9 հավելվածի»,- ասաց փոխնախարարը:

Նախագծով օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատումը վերապահվել է Քաղաքացիական ավիացիայի ոլորտի  քաղաքականություն մշակող լիազոր մարմնին, իսկ լիազոր մարմինը հանդիսանում է ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում