Նախագծով 30 օրվա ընթացքում 5-օրյա վճարվող արձակուրդ կտրամադրվի նորածինների հայրերին

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովը քննարկեց պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի ներկայացրած՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի խոսքով՝ նախագծով պաշտպանվում են մինչև մեկ տարեկան  երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները:  Նախագիծը նաև վերաբերում է հայրության  արձակուրդին: Հնարավորություն է տրվում նորածինների հայրերին 30 օրվա ընթացքում օգտվել 5-օրյա վճարվող արձակուրդից:

«Ուզում եմ նաև կարևորել այս նախագծի քաղաքակրթական, մշակութային նշանակությունը, որը ստեղծում է հավասար հնարավորություններ ընտանիքի անդամների համար՝ կիսելու թե՛ հոգսը, թե՛ ուրախությունը այդ շրջանում»,- ասաց Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում