Տնտեսվարող սուբյեկտներին օրինական դաշտ վերադառնալու հնարավորություն ենք տալիս

ՆՆարե Ոսկանյան

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին ի պատասխան  տեղեկացրեց, որ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի փոփոխություններն ընդունելուց հետո կասեցումները կիրառելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործունեություն սկսող բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա:

Իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք արդեն իսկ գործունեություն են ծավալում և ծավալել, օրենքի գործողությունները տարածվելու են մեկ տարի հետո: Ասոյանի խոսքով՝ նպատակն է հնարավորություն տալ տնտեսվարող սուբյեկտներին, որ իրենք վերադառնան օրինական  դաշտ:

«Այս քայլով մենք հնարավորություն ենք տալիս այդ տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի վերադառնան օրինական դաշտ, իսկ մեկ տարի հետո թվարկված 10 դեպքերով նրանց նկատմամբ ևս կկիրառվեն կասեցումներ»,- ասաց Ասոյանը:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվել է տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որի միջոցով տեսչական մարմինը կարող է տեղում կասեցնել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում