Շաթիրյանը պարզաբանեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հեռանալու պատճառները

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, որն առնչվում էր նրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հեռանալուն, և որում հարցադրում էր արվում, թե արդյոք չի՞ ստացվի այնպես, որ եթե քաղաքական մեծամասնությունը նրան ընտրի, ու նա գնա ՍԴ և չընտրվի ՍԴ նախագահ, կարող է որոշել, որ ՍԴ-ում անելիք չունի:

Շաթիրյանը նշեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հեռանալու վերաբերյալ իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում արդեն ներկայացրել է որոշակի պարզաբանումներ: Նա շեշտեց՝ կարծում է՝ այդ հարցը բավական շատ է շահարկվում առանձին անձանց, շրջանակների կողմից:

ՍԴ դատավորի թեկնածուն ընդգծեց, որ հրաժարականի պատճառները հստակ շարադրել է իր հրաժարականի տեքստում: Ասաց, որ պատճառներից մեկը եղել է առկա իրողությունների անհամատեղելիությունը պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումների հետ: Ընդգծեց՝ հրաժարականի մյուս պատճառը բնավ Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրվելը չէր: 

«2015 թվականից մինչև 2019 պաշտոնավարելով որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ կարծում  եմ՝ առնվազն բարոյական իրավունք ունեի հավակնելու նոր մարմնի նախագահի պաշտոնին»,- ասաց Շաթիրյանը՝ շեշտելով, որ իրացնելով բարոյական իրավունքը՝ առաջադրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում