Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Որ սահմանադրական արդարադատության համակարգը ՀՀ-ում կատարյալ չէ՝ գաղտնիք չէ. Շաթիրյան

ԿԿարմեն Ղուկասյան

Այն, որ սահմանադրական արդարադատության համակարգը ՀՀ-ում, մեղմ ասած, կատարյալ չէ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, իսկ եթե լայն առումով վերցնենք դատական համակարգը և ընդհանրապես, այսպես ասած, պետական ապարատը, մենք ունենք հանրային վստահության խնդիր այս ասպեկտով: Եվ առաջնահերթ քայլերը պետք է ուղղված լինեն կա՛մ հանրային վստահության ձևավորմանը, կա՛մ դրա մակարդակի բարձրացմանը: Ինչ վերաբերում է բյուջեից ՍԴ-ին՝ որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի, ուղղվող գումարներին, բյուջեի հետ կապված, կարծում եմ՝ եթե այս առումով խնդիրներ են տեսնում, անելիքներ ունեն և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը: Այսպես ասաց ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցի:

«Իսկ լայն առումով, եթե հարցին մոտենանք կոնցեպտուալ ասպեկտով, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողվում բավական տևական ժամանակ քննարկվում է առհասարակ ՍԴ ունենալու նպատակահարմարության հարցը: Այսինքն՝ էստեղ հարցը կամա-ակամա տեղավորվում է, որոշ չափով, քաղաքական որոշումների տիրույթում:

Իհարկե, դրան նախորդել են և դեռևս կշարունակվեն մասնագիտական հարթությունում քննարկումները, բայց ինչպիսին կլինի քաղաքական որոշումը՝ ես այս պահին կանխատեսումներ անել չեմ ուզում»,- ասաց Շաթիրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում