Այսօր մեր թիվ մեկ խնդիրը դատավորների հաստիքների քիչ քանակն է. Խունդկարյան

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը  ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանից հետաքրքրվեց, թե արդյոք կարող են ասել, որ որ դատական համակարգը, եթե ավելի որակյալը լիներ, կարող էր չխանգարել մեր տնտեսական զարգացմանը և ընդհանրապես, որքանով է այն խանգարել տնտեսությանը:

Խունդկարյանը նշեց՝ ընդունում է, որ դատարանների դերը հասարակության կյանքի ցանկաված ոլորտում  շատ մեծ է  նաև ազատ տնտեսական  հարաբերություններ ստեղծելու և ազատորեն տնտեսական գործունեություն իրականացնելու  տեսանկյունից:

«Եթե նույնիսկ դատարանների կողմից որևէ խնդիր կարող է հարուցվել  կոնկրետ վեճի լուծման տեսնակյունցից՝  այդ խնդիրը միայն և միայն կարող է  կայանալ գործի քննության ժամկետների մեջ: Ինչպես գիտեք ուշացված արդարադատությունը  համարժեք է մերժված  արդարադատության, բայց պետք է յուրաքանչյուր դեպքում հասկանանք իսկ որո՞նք են օբյեկտիվ հիմքերը: Օրինակ՝ այժմ Վարչական վերաքննիչ  դատարանում եթե որևէ վերաքննիչ բողոք ներկայացվի, քննությունը տեղի կունենա մեկ, 1.5 տարի հետո, որովհետև  դատավորների քանակը  չի բավարարում այն գործերի ծավալին, որը իրենք այսօր ունեն»,-ասաց Խունդկարյանը:

Նա նշեց, որ  պետք է փորձել նախ համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի  դատավորի ծանրաբեռնվածությունը լինի այնպիսին, որ արդյուքնում չտուժի գործերի ողջամիտ ժամկետում քննության  անձի իրավունքը : 

«Իմ կարծիքով մեր թիվ մեկ խնդիրը այսօր  հենց դատավորների հաստիքների  քիչ քանակն է,- ասաց նա՝ հավելելով,- Վերջին հինգ տարվա վերլուծությունների արդյուքնում միջինացված  տվյալներով  մեր դատավորների ուսերին, որոնք 240-նն են՝ տարեկան  ընկած է 250 հազար գործի քննություն, իսկ միջինացված տվյալներով  մեկ դատավորի վարույթում  1000 և ավելի գործը դա  անմարդկային ծանրաբեռնվածություն է»: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում