Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Սերժ Սարգսյանի ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին. Քոչարյան

ՆՆարե Ոսկանյան

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քառօրյա պատերազմի թեմայով Սերժ Սարգսյանի ասուլիսին: Ըստ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանն անիմաստ շտապել է՝ ասուլիս անելով ոչնչի մասին:

Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ ասել էր՝ նախկին վարչապետը հայտարարելով, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, վրիպել է: Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ հակադարձեց. «2016-18 թվակնաններին այդ վրիպումի մասին Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն Կարեն Կարապետյանին հարցներ՝ տղա ջան, խի՞ ես վրիպել. վարչապետը վրիպո՞ւմ է: Ես էլ նրան հարցնում եմ՝ վրիպելը քաղաքական նպատակ ունեցե՞լ է թե չէ, որովհետև դա, ըստ էության, շատ թանկ նստեց բանակի վրա»:

Քոչարյանի խոսքով՝ և՛ ինքը, և՛ հանձնաժողովի անդամներն ասել են, որ ապրիլյան գործողությունների սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել:

«Եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կամ շատ դիրքերում կրակելու հնարվորությունները եղել են սահմանափակ: Ինչո՞ւ է այդպես եղել. հանձնաժողովի աշխատանքների արդյունքում մենք նաև տալու ենք բացատրություններ՝ ո՞ր դիրքերում ուշացան, ի՞նչ հետևանք ունեցան, բանակի կառավարելիության աստիճանն ինչպիսի՞ն էր: Ես վստահաբար կարող եմ ասել՝ շատ կարևոր հարցերի պատասխաններ գտնելու եք»,- վստահեցրեց Անդրանիկ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի ամփոփիչ զեկույցին, Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց. «Ակտիվ ամփոփիչ փուլում ենք, այս ամսում զեկույցը, որը շատ ծավալուն է, ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի հետագա ճակատագիրը, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ: Այն ունենալու է գաղտնի, հույժ գաղտնի, բաց տիրույթներ»:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում