Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը կլինի արձակուրդում:

Այսօր, իրավապահ մարմինների փոխանցմամբ, ձերբակալվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ, մեղադրանք է առաջադրվել երկու «օրենքով գողի»:

Օրվա կորոնաթիվը 31 է, առողջացել է 72 քաղաքացի: 67 պացիենտ բուժումը կշարունակի Երևանում. մարզային 3 բուժկենտրոն վերադառնում է բնականոն աշխատանքի:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցն այսուհետ կկոչվի «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Փարիզում Կոմիտաս վարդապետի արձանի պղծումը ժխտողականության դրսևորում է. Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Կոմիտաս վարդապետի արձանի պղծումը:

Նրա սիրտը լեռներում էր. այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է՝ 112-ամյակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում