Չինարիում բնակելի տան հիմքի աշխատանքներն ավարտվել են. Ղուլարյան

ՆՆարե Ոսկանյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը Կառավարության նիստին ներկայացրեց Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացվող շինարարության ընթացքը:

Նրա խոսքով՝ Չինարի գյուղում ավարտվել են տան հիմքի աշխատանքները, այժմ ընթանում են նկուղի սյուների ու պատերի աշխատանքները:

«Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրվել է հավաքովի ապաստարան, որն արդեն պատրաստ էր և մնում էր հողով ծածկվի»,- ասաց Ղուլարյանը՝ նշելով, որ պուրակի կառուցման հարցը դեռևս բնակիչների ու մարզպետարանի բանակցությունների փուլում է: Պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պուրակն այնուամենայնիվ կառուցվելու է ճանապարհի եզրին գտնվող հողատարածքում, որը բնակիչը վաճառում է:

Այգեպարում էլ նախատեսվում է, որ առաջիկա երկու օրերին կսկսվի ապաստարանի կառուցումը: Որոշվել է այն տեղադրել դպրոցի բակում, քանի որ դպրոցը նկուղային հարկ ու ապաստարան չունի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում