Ռազմական գործողություններից տուժած սահմանամերձ գյուղերի բնակիչներին միանվագ աջակցություն կտրամադրվի

ՆՆարե Ոսկանյան

Միանվագ փոխհատուցում կտրամադրվի սահմանամերձ համայնքներում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին: Կառավարության նիստում հավանության արժանացավ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկությունների հարցը: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ առաջարկվել են փոխհատուցման մեխանիզմներ սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցների աշակերտներին տրամադրվող գրքերի, դասագրքերի առումով:

Տերտերյանը նշեց, որ առաջարկությունները վերաբերել են նաև փոխհատուցումներին գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով կորսված կամ ոչնչացված գույքին և միանվագ դրամական փոխհատուցումներ տրամադրելուն այն քաղաքացիներին, որոնք ձեռք են բերում առաջին, երկրորդ կամ երրորդ  խմբի հաշմանդամություն: 

«Առաջին կարգի  հաշմանդամության պարագայում՝ 3 միլիոն, երկրորդի դեպքում՝ 2 միլիոն դրամ և 1 միլիոն՝ երրորդ կարգի հաշմանդամություն ստանալու պարագայում: Զոհված քաղաքացիների ընտանիքներին կտրամադրվի 5 միլիոն դրամ»,- ասաց Տերտերյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում