ՌԴ արտգործնախարարը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին

ԼԼիլիթ Սեդրակյան

Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման և հակամարտող կողմերի բանակցային գործընթացի վերսկսման հարցին, նշել է, որ ԵԱՀԿ ձևաչափը հարցի լուծման միակ տարբերակն է: Տարիների ընթացքում ՄԽ համանախագահների և հակամարտող կողմերի հետ համատեղ մեծ աշխատանք է կատարվել, ստեղծվել են հարցի կարգավորման տարբեր մոտեցումներ պարունակող փաստաթղթեր: Փորձերը՝ փոխել բանակցային ձևաչափը, անընդունելի են,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովը նաև տեղեկացրել է, որ ՄԽ համանախագահները ծրագրում էին տարածաշրջան այցելել սեպտեմբերին, նախատեսվում էր նաև, համանախագահների միջնորդությամբ,  կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բացառել կողմերի բախումները սահմանագծում: Բանակցությունների համար ստեղծել նպաստավոր պայմաններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում