Բնակիչները բոլորը շենքից տարհանված են. Ցոլակյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր մանրամասներ է ներկայացրել Ռայնիսի փողոցում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունի մասին:

«Լուրեր»-ի հետ զրույցում նա հայտնել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շենքի մուտքը: Փրկարարները պատշգամբներից իջեցրել են 19 հոգու:

«Նախնական տվյալներով՝ երեք հոգի փլատակների տակ էին, երկուսին հանել են արդեն, և  հիվանդանոցում են: Մեկը փլատակների տակ է. հավանաբար, հիմա աշխատանքներ են ընթանում»,- ասաց Ցոլակյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ տեղում աշխատում է փրկարար ուժերի վարչության հատուկ ջոկատը: Արդեն հեռացված են վտանգավոր վիճակում կախված բետոնե հատվածները: Ընթանում է քննություն՝ պարզելու պայթյունի պատճառը:

Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ ԱԻՆ սեյսմիկ վարչության աշխատակիցները կուսումնասիրեն նաև շենքի մնացած հատվածը: Ըստ նախարարի՝ այս պահին բնակիչները բոլորը շենքից տարհանված են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում