Վանում քանդել էին հայկական գերեզմանները և տեղը փորձում էին հասարակական զուգարան սարքել. Մուշի բնակիչ

ՀՀայկարամ Նահապետյան

Թուրքիայի Մուշ քաղաքի բնակիչ Արմեն Գալուստյանը «Լուրերի» հետ զրույցում պատմել է, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում հայկական գերեզմաններին և ինչպես են դրանք պղծվում:

Արմեն Գալուստյան, Մուշ քաղաքի բնակիչ - Թուրքիայում հայկական գերեզմանոցներ շատ կան: Օրինակ՝ կարող ենք ասել Անկարայի, Մուշի, Այնթափի, Դիարբեքիրի, Վանի և այլ վայրերի հայկական հուշարձանները: 

Վանում քանդել էին հայկական գերեզմանները և տեղը փորձում էին հասարակական զուգարան սարքել: Մարդիկ մտածում են, որ հայերի թողած եկեղեցիներում և գերեզմանոցներում ոսկի կա, ինչն էլ պատճառ է դառնում գանձագողության:

Կառավարությունը աչք է փակում այդպիսի հանցանքների վրա: Դա, մի կողմից, ձեռնտու է նրանց, քանի որ աստիճանաբար վերանում են հայկական հետքերը: Հաճախ գերեզմաններին պատկանող հողը մարդիկ յուրացնում են: Երբ այդպես մտածող մարդկանց բացատրում ես, որ չկա այդպիսի բան, միևնույն է, այդ լեգենդները տարածված են հասարակության մեջ:

Բազմիցս անդրադարձ եղել է այս խնդրին: Պատգամավոր Կարո Փայլանը ելույթ է ունեցել Մեջլիսում, պահանջել, որ կառավարությունը հատուկ ուշադրություն դարձնի: Հույս ունենանք, որ գոնե այսուհետ վանդալիզմը կնվազի:

Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում