Վայոց ձորի մարզպետն այսօր ամփոփել է 2019 թվականն ու պաշտոնավարման 100 օրը։
Արարատ Գրիգորյանը շեշտել է, որ մարզային կյանքը նախորդ տարի ակտիվ է եղել, Վայոց ձոր է այցելել 120 հազար զբոսաշրջիկ։ Մարզպետի խոսքով՝ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են 22 սուբվենցիոն ծրագրեր։ Նա վստահեցրել է, որ 2020-ին ևս ներդրումների ու ծրագրերի պակաս չի լինելու։













