Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը՝ նշելով, որ ժողովրդի անունից գործող պաշտոնյայի արարքը վիրավորական է ոչ միայն կառավարության ղեկավարի, այլև հենց ժողովրդի և 2018-ի հեղափոխության արժեքների հասցեին:
Վարչապետը խոսել է նաև Բավրայի մաքսակետում բացահայտված մաքսանենգության խոշոր դեպքից՝ շեշտելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը նախկին ու ներկա պաշտոնյա չի ճանաչում, և որ անխուսափելիորեն շարունակելու են կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքականությունը:













