Սերբիայի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի

ՎՎարդուհի Բալյան

Կառավարությունն ընդունեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին նախագիծը: 

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ 2019թ․ հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում էր ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 2-ին։

ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։

Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ Սերբիայի քաղաքացիները նույնպես կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից, և նրանց համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր անց:  

ՀՀ վարչապետը նշեց, որ կարևոր որոշում է, այն կխթանի ուղիղ չվերթների իրականացմանը Երևանից և Գյումրիից դեպի Բելգրադ և Սերբիայի այլ քաղաքներ: «Այս միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը, շատ կարևոր ուղղություն է մեր արտաքին քաղաքականության համար»,- ընդգծեց նա: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վիզային ռեժիմի պահանջը վերացվել է արդեն 63 երկրի հետ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում