Մենք այդ հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք. Փաշինյան

ՎՎարդուհի Բալյան

Եթե մեկնաբանենք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ պետական հեղաշրջման փորձի մասին հայտարարությունները, ապա դա կարող ենք մեկնաբանել որպես հիբրիդային հեղաշրջման նախապատրաստություն, որը լիարժեք պարտված է և ջախջախված: Այդ մասին Կապանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք այդ հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք, և նման բան այլևս չի կարող տեղի ունենալ, դուք գիտեք այդ մարդկանց հետ ինչ է կատարվում»,- ասաց վարչապետը:  

Նրա խոսքով՝ հիբրիդային հեղաշրջման անբաժանելի մասն այն է, որ մարդիկ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում երկրի ղեկավարի, նրա ընտանիքի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար, և դա արվում է՝ ներգրավվելով քրեական աշխարը, տարբեր ուժեր, օլիգարխներին: Ն.Փաշինյանը նշեց, որ այդ գործընթացին ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, որոնք գործում են իշխանության ներսում իշխանության դեմ:

«Ուրախ եմ արձանագրել, որ ՍԴ անդամների 80 տոկոսն այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել, չասեք անուններ տվեք, քանի որ ես տվեցի անուններ, սակայն թույլ տվեք ազատեմ ինձ կոնկրետ անուն-ազգանուն տալու տհաճությունից»,- ընդգծեց վարչապետը: 

Փաշինյանը շարունակեց. «Արդյոք Հայաստանի ազգային անվտանգության մարմինները զբաղվում են այս ամենով, այո, զբաղվում են և շարունակելու են զբաղվել: Երբ ապացույցները լինեն բավարար, մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության: Նպատակն այն չէ, որ այդ մարդկանց դատեն, այլ որպեսզի անվտանգության սպառնալիքները չեզոքացվեն»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նա վստահեցրեց, որ հանրության 90 տոկոսն այդ վտանգը չի տեսել և չի նկատել:  «Անվտանգության մարինները իքս պահից սկսած գործել են շատ արդյունավետ, և ես գնահատանքի խոսքեր եմ ուզում ասել ԱԱԾ-ին, ոստիկանությանը և մյուս անվտանգության մարմիններին»,- նշեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում