Շրջիկ առևտուրը համակարգող օրենքի նախագիծն ընդունվեց. ԱԺ-ն ընդունեց մի շարք այլ նախագծեր

ԱԱրթուր Խաչատրյան

Ազգային ժողովը 108 կողմ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից երկրների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և կից փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցն ընդունվեց միաձայն՝ 114 կողմ ձայներով:

Առաջին ընթերցմամբ ընդունվեցին նաև Կառավարության ներկայացրած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթեները:

«Աֆրիկյան, եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց միաձայն՝ 115 կողմ ձայներով:

Ազգային ժողովը միակարծիք էր նաև Լենա Նազարյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցում: 115 կողմ ձայներով որոշումն ընդունվեց:

Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուն կողմ քվեարկեց 74, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ նախագիծը հաշվի չի առնում բիզնեսի առանձնահատկությունները և սրանով շրջիկ առևտուրը՝ որպես բիզնես, կա՛մ փակվելու է ընդհանրապես, կա՛մ դառնալու է մենաշնորհ:

Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Համատիրության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կարատելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 97 կողմ, 18 դեմ ձայներով:

116 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

115 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Արտակ Մանուկյանի, Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

116 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց Սիսակ Գաբրիելյանի և Լիլիթ Մակունցի ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց միաձայն՝ 117 կողմ ձայնով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում