Արցախի գոյության միակ ճանապարհն ինքնորոշումն է. Միրզոյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հատուկ նիստը, որը  նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին, մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով այդ ջարդերին զոհված հայերի հիշատակը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ուղիղ 30 տարի առաջ այս օրերին Բաքվում իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր: Հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները և կյանքը շարունակել փախստականի կարգավիճակում: Այդ մարդիկ սպանվեցին, հալածվեցին միայն այն պատճառով, որ հայ են, հայկական պատկանելություն ունեն: 

Միրզոյանը նշեց, որ նիստի ընթացքում ելույթ կունենան  խորհրդարանականներ, մարդու իրավունքների պաշտպաններ և այդ մեծ ողբերգությունը վերապրածներ: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Արցախի գոյության միակ հնարավոր ճանապարհն Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում