Քոչարյանին կալանքի տակ են պահում ոչ իրավական ճանապարհով. Աղվան Վարդանյան

ԱԱրևիկ Աբելյան

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ հանրային լարվածության պատճառներից մեկը Մարտի 1-ի գործի շուրջ ընթացող զարգացումներն են և Ռոբերտ Քոչարյանին ոչ իրավական ճանապարհով կալանքի տակ պահելը:

Վարդանյանն ասել է, որ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ: Նա նշել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելն անպատիվ գործ է, չի բխում մեր պետության շահերից, ընդհակառակը՝ վնասում է պետության վարկը, խարխլում է դատական համակարգը:

«Այս վիճակից պետք է դուրս գալ: Ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է: Իշխանությունը առայժմ չի անում դա՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ: Մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային, քաղաքական պահանջ: Արձագանքելով այդ առայժմ 60 հազար քաղաքացիների պահանջին՝ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակը նախագահ Քոչարյանի ազատությունն է»,- հավելել է Աղվան Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում