Կփոխվեն ոչ սթափ վիճակում մեքենա վարելու չափանիշները

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանում քննարկվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծն ու կից օրենսդրական նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն ընդգծել է, որ նախագծերի հիմնական նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է: 

Նախագծով նախատեսվում են որոշ իրավախախտումների վերաբերյալ պատժամիջոցներ, տուգանային միավորների չափեր, փոխվել են ոչ սթափ վիճակի չափանիշները՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Սթափության աստիճանի շեմը կիսով չափ նվազել է՝ արյան մեջ 0.2 գրամ, արտաշնչած օդում՝ 0.1 մգ: Ամրագրվում է, որ տուգանային միավորի ձևով վարչական տույժ ներկայացնելու, նշանակելու վերաբերյալ վարչական ակտը բողոքարկելու դեպքում նախատեսված հետևանքները վրա կհասնեն իրավախախտումը կատարելու տարում տրված միավորների շրջանակներում՝ անկախ բողոքարկման վարույթի ավարտման ժամկետից: 

Նախատեսվել է և թվային եղանակով արձանագրություն կազմելու հնարավորություն: Առաջարկվում է նաև կարգավորում, որի համաձայն՝ վարելու իրավունքի կասեցման և զրկման ձևով կիրառված վարչական տույժի բողոքարկման դեպքում որոշման կատարումը չի կասեցվի, քանի որ վարորդները պատասխանատվությունից որոշակիորեն խուսափելով՝ միևնույն է՝ կբողոքարկեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում