Հանրային հեռուստաընկերությունը տոնում է 70-ամյակը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել երկրի բարձրագույն ղեկավարությունը, դիվանագետներ ու հյուրեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շնորհավորել է հեռուստաընկերության աշխատակիցներին ու հեռուստադիտողներին, նաև նկատել, որ հանրային հեռուստատեսությունն այն հարթակն է, որտեղ պետք է ձևավորվեն քաղաքական, մշակութային, հանրային կյանքի նոր բանաձևեր, որոնք օրգանական կապ ունեն նախորդող ձևերի հետ:
Պետության ղեկավարի գնահատականով՝ մտածողության ձևերն ու բանաձևերը ամենամեծ ռեսուրսն են, և եթե դրանք հետ են մնում աշխարհի փոփոխություններից, նշանակում է՝ հետ ենք մնում աշխարհի զարգացումներից:
Հետևաբար մշակութային և հանրային ձևերի զարգացումն է, որ կարող է մեզ դնել աշխարհի առաջատարների շարքում:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան












