Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Արմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 66-ամյա մի տղամարդ տանը պահում և իրացնում է թմրանյութ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Տեղեկությունը ստուգվեց և հիմնավորվեց նոյեմբերի 14-ին։ ժամը 15․30-ի սահմաններում Արմավիրի քրեական ոստիկանները նախ Երևանում ձերբակալեցին երկու քաղաքացու, որոնք Կիլիկիա ավտոկայարանի հետնամասում գումարի դիմաց թմրանյութ էին ձեռք բերել 66-ամյա տղամարդուց։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ թմրանյութ ձեռք բերած տղամարդկանց ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվեց մարիխուանայով 5 փաթեթ, մյուսում՝ մեկ փաթեթ։ Հետագա միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նոր տեղեկություն, որ 66-ամյա տղամարդը նոյեմբերի 17-ին նույնպես պատրաստվում է թմրանյութ իրացնել նույն վայրում։ Առավոտյան ժամը 9․25-ին քրեական ոստիկանները Կիլիկիա ավտոկայարանի հետնամասում ձերբակալեցին 66-ամյա տղամարդուն և նրա կնոջն ու տեղափոխեցին Արմավիրի մարզային վարչություն։ Խուզարկությամբ կնոջ պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայով լցված երկու փաթեթ։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նաև ամուսինների բնակության վայրում․ հայտնաբերվեց երեք փաթեթ մարիխուանա։

66-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում