Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իռլանդացի փորձագետների հարցերին։ Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը։ Մեր երկրի ղեկավարն ընդգծել է՝ հակամարտության անելանելի վիճակից Հայաստանը հիմա վերափոխվում է խաղաղության խաչմերուկի։
Հեղինակ՝ Աննա Զախարյան












