Բրյուսելը հաստատել է Եվրոպայի պատվիրակության կազմը, որը կարող է մասնակցել ռուս-ուկրաինական բանակցություններին։ Անտոնիու Կոշտայի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են, որ բանակցություններին կմասնակցեն ԵՄ ղեկավարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։
«Բանակցություններում մեր սկզբունքներն ու դիրքորոշումը հայտնի են։ Մեր թիմը կշարունակի գործել միասնականորեն և ԵՄ պետությունների հետ համակարգմամբ»,– ասել է Կոշտան։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։













