Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

ԴԴիանա Գասպարյան

Բանակցություններին զուգահեռ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Անօդաչու թռչող սարքերը խոցել են Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանը։ Արդյունաբերական գոտու տարածքում հրդեհ է բռնկվել։

Սա Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Լուկօյլ» ընկերությանը պատկանող Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո ամբողջությամբ դադարեցրել էր նավթային հումքի վերամշակումը։

Գործարանը զգալի վնասներ էր կրել նաև մայիսին և հուլիսին: Նաև հաղորդվում է, որ Վոլգոգրադում կան զոհեր: Ռուսական ուժերն էլ թիրախավորել են Օդեսան, Զապորոժիեն, Կիևը: Վնասվել են բնակելի շինություններ, հայտնի է զոհերի և վիրավորների մասին:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում