ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք, որ վարչապետը Անթալիայում ներկա է եղել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:
Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը: Առաջնորդներին դիմավորել են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաջորդիվ բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Թուրքիայի նախագահը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և այլք:












