Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն Մոսկվայի համար. Քուշներ

ԴԴիանա Գասպարյան

Աբու Դաբիի հանդիպումները մեկնաբանել է Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշները, որը Սթիվ Ուիթքոֆի հետ մասնակցում է բանակցություններին: Քուշները դրանք որակել է կառուցողական։

«Նախագահ Թրամփի հանձնարարությամբ՝ աշխատում ենք այս կործանարար պատերազմին վերջ դնելու և անվտանգային այնպիսի պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են ինքնիշխան, ապահով և բարգավաճ Ուկրաինայի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայում տևական խաղաղության համար», նշել է ամերիկացի բանագնացը։

ԱՄՆ պետքարտուղարն էլ, որ նոյեմբերի 10-ին Փարիզում հանդիպել էր Ուկրաինայի արտգործնախարարի հետ, համոզմունք է հայտնել, որ Կիևի համար անվտանգության հետպատերազմյան երաշխիքները պետք է ընդունելի լինեն այդ թվում Մոսկվայի համար։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ միայն այդ դեպքում անվտանգության երաշխիքներն արդյունավետ կլինեն:

Նա ընդգծել է, որ ներկայումս քննարկվում են հետպատերազմյան անվտանգային ճարտարապետության տարբեր սցենարներ, որոնք առանցքային են պատերազմին վերջ դնելու համար։

Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ՝ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Կրիվոյ Ռոգին՝ թիրախավորելով կենսական կարևորության ենթակառուցվածքներ: Խարկովում կան ավերածություններ և տուժածներ:

Ուկրաինական ուժերն էլ տարեսկզբից ամենազանգվածային հարվածն են հասցրել Լենինգրադի մարզին: Ըստ տեղական իշխանության՝ օդային երթևեկությունը և ինտերնետ կապը սահմանափակվել են: Ուստ-Լուգա նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ: Զոհեր կան Սմոլենսկի մարզում:

Մանրամասները՝ տեսաշարում:

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում գործակցում է Եվրամիության հետ. Փաշինյան

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում գործակցում է Եվրամիության հետ. Փաշինյան

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը

Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից

Հայաստանի վարչապետը և Չեռնոգորիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն համագործակցության հետագա զարգացման շուրջ

Հայաստանի վարչապետը և Չեռնոգորիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն համագործակցության հետագա զարգացման շուրջ

Բրյուսելում քննարկվել են ԱԲ-ի ստեղծած նոր հնարավորություններն ու ռիսկերը. ֆորումին մասնակցել է նաև ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը

Բրյուսելում քննարկվել են ԱԲ-ի ստեղծած նոր հնարավորություններն ու ռիսկերը. ֆորումին մասնակցել է նաև ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում