Տալլինում Արարատ Միրզոյանը Մարգուս Ցահքնայի հրավերով որպես պատվավոր հյուր մասնակցել է Էստոնիայի արտգործնախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախարար Միրզոյանն իր ելույթում նշել է, որ երկու երկրի գործընկերությունը թևակոխել է նոր և առավել հավակնոտ փուլ։ Նախարարը հիշեցրել է, որ ապրիլին Էստոնիան Երևանում բացել է իր ռեզիդնտ դեսպանությունը, հայտարարել, որ առաջիկա ամիսներին Հայաստանն իր հերթին ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում:













