Դպրոցներում սովորողների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերի մասին ահազանգերը շատացել են:
Այս տարի արդեն հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ստացել է 130 դիմում-բողոք, դրանց հիմնական մասը վերաբերում է ֆիզիկական բռնությանը:
Ոլորտի պատասխանատուների և անկախ փորձագետների դիտարկմամբ՝ ոչ թե դեպքերն են ավելացել, այլ դրանց մասին հանրությունը սկսել է առավել անկաշկանդ խոսել:
Այդուհանդերձ, խնդիրը կա, և դրա լուծման ուղիները որոնվում են: Մի շարք համակարգային փոփոխություններ են արվել:
Մասնավորապես, դպրոցներում ձևավորվել են սովորողների պաշտպանության թիմեր:
Կրթության փորձագետի գնահատմամբ՝ անչափահասի վրա ձեռք բարձրացրած ուսուցիչն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չպետք է ստանա:
Լուրջ անելիք ունեն նաև մանկավարժ պատրաստող բուհերը: Բոլորն են համաձայն, որ դասավանդվող առարկային տիրապետելն անհրաժեշտ է, սակայն բավարար չէ ուսուցիչ աշխատելու համար:
Բռնության դեպքերի վիճակագրությունը՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:













