Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած Արտաշատի համայնքային ոստիկանները նաև հայտնաբերել են 2,5 կգ չորացված կանեփի զանգված

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:35-ին, Մասիսի բնակչուհուց ստացվել է հաղորդում, որ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, փայտով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Մեկնել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ձեռնարկել համապատասխան միջոցներ, և ամուսնու նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 25 օր ժամկետով։

Սրան զուգահեռ համայնքային ոստիկանները ստացել են նաև տեղեկություն, որ տղամարդը նաև աճեցրել է կանեփ, որից ստացված մարիխուանան պահել է տանը։

Տեղեկությունն իրացվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել են կանեփի չորացված-մանրացված զանգվածով լցված ապակե տարաներ, տոպրակներ ու ստվարաթղթե փաթեթ։

Զանգվածների ընդհանուր քաշը կազմել է մոտ 2,5 կիլոգրամ։

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում