Աշխարհին նայում ենք ուրիշի առաջարկած ձեւակերպումներով ու հայացքներով, մեր խնդիրն է մեր սեփական հայացքով նայել աշխարհին և կենտրոնանալ մեր պետության շահերի վրա. ճեպազրույցում հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով Սահմանադրության վերաբերյալ տարածվող կեղծ թեզերին։ Փաշինյանն իրեն ինչ-որ առումով համարել է ընդդիմադիր, պարզաբանել՝ հիմա էլ պայքարում է տասնամյակներով, երբեմն հարյուրամյակներով կարծրացած երեւույթների դեմ։ Ընդդիմադիրների հավաքին անդրադառնալով՝ վարչապետը նշել է՝ այնտեղ մի շատ կարևոր անձ պակասում է, և դա Կտրիճ Ներսիսյանն է։
Մանրամասները՝ ռեպորտաժում։










